Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ
23:04 - 21 սեպտեմբերի, 2022

Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: 

Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակը։ 

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 21-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: 
Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել