Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ մարտիկների |civilnet.am|
16:13 - 25 սեպտեմբերի, 2022

Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ մարտիկների |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ մարտիկների, հաղորդում է քրդական Firatnews կայքը՝ հղում անելով քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին (քրդերեն՝ Hêzên Parastina Gel, HPG)։ HPG-ն Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևն է։

«2021-ի օգոստոսին, երբ մեր ընկերները՝ Լեհենգը և Ալիշերը, հերթապահում էին Հայաստանի սահմանի մոտ, նրանք դեմ առ դեմ հայտնվեցին հայկական պետության ուժերի հետ։ Մեր ընկերները ողջախոհություն դրսևորեցին բացասական իրավիճակից խուսափելու համար, սակայն նրանց բերման ենթարկեցին ու ձերբակալեցին։ Քրեական հետապնդման ենթարկված մեր ընկերները իրավական պայքար մղեցին և 2022-ի փետրվարի 23-ին ազատ արձակվեցին Հայաստանի վերաքննիչ դատարանի կողմից։ Մեր ընկերները, որոնք միջազգային իրավունքի և հայկական պետության օրենքների համաձայն՝ պետք է ազատ արձակվեին, առևանգվեցին և կալանավորվեցին հայկական հետախուզության կողմից։ Չնայած կատարված փորձերի արդյունքում ազատ արձակվելու խոստմանը՝ մեր ընկերներ՝ Լեհենը և Ալիշերը, մոտ մեկ ամիս առաջ հայկական պետության կողմից հանձնվել են թուրքական պետությանը»,- ասված է HPG-ի հայտարարությունում։

«Հայաստանի համար ամոթ է Քրդստանի հեղափոխականներին, որոնք պայքարում են՝ պաշտպանելու իրենց ժողովրդի գոյությունն ու ազատությունը, զգում են բոլոր ճնշված ժողովուրդների ցավը, այսկերպ նրանց ցեղասպան թուրքական պետությանը հանձնելը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներն այս իրադարձությունը ներկայացրել են որպես MIT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական գործակալություն) շատ հաջող գործողություն։ «Կեղծ սցենարներով գրասեղանի մոտ հորինված հաջողության կեղծ պատմությունները իրական չեն: Քրդստանի և Թուրքիայի ժողովուրդները չպետք է հավատան MIT-ի այս ստերին»,- նշվում է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել