Իժևսկի դպրոցի վրա հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է
14:31 - 26 սեպտեմբերի, 2022

Իժևսկի դպրոցի վրա հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է

Իժևսկի դպրոցի վրա հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է։ Նա Արտեմ Կազանցևն է՝ ծնված 1988 թվականին, ծնունդով Իժևսկ քաղաքից, այդ դպրոցի շրջանավարտ է եղել։

Ներկայում ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացնում նրա բնակության վայրում, տվյալներ հավաքում անձի մասին։

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով զոհվել է 13 անձ, վիրավորում ստացել 20 հոգի։  Հարձակում գործած անձը ինքնասպան է եղել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել