Եղեգիս համայնքի ղեկավարը ստու՞մ է՝ Շատինում մանկապարտեզը երբ կբացվի |epress.am|
12:49 - 24 հունիսի, 2019

Եղեգիս համայնքի ղեկավարը ստու՞մ է՝ Շատինում մանկապարտեզը երբ կբացվի |epress.am|

epress.am: Լրագրողական արշավի շրջանակներում այցելեցինք Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ գյուղ, որտեղ հանդիպեցինք համայնքապետ Արթուր Ստեփանյանին։ Շատինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գյուղապետն ասաց, որ շուտով համայնքը կունենա մանկապարտեզ։

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է Եղեգիս խոշորացված համայնքում բողոքի ակցիաներ էին անցկացվում գյուղապետի հրաժարականի պահանջով։

«Այս տարի մենք պետք է հասցնենք շենքը ներսով, դրսով ռեմոնտ անենք։ 82 մլն դրամի նախահաշիվ ա կազմվել, 16 մլն մեր միջոցով է, մնացածը՝ սուբսիդավորմամբ»։

Եղեգիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի՝ մանկապարտեզի շուտով բացման վերաբերյալ խոսքերին չի հավատում․ «Այս պահի դրությամբ մանկապարտեզում ոչ մի գործ չի արվել, դժվարանում եմ հավատալ, որ տարվա վերջ մանկապարտեզ կունենանք։

Մենք գնացել ենք մարզպետարան, գյուղապետի ներկայությամբ հունվարին պայմանավորվեցինք մարզպետի ու փոխմարզպետի ներկայությամբ, որ սեպտեմբերին Շատինում մանկապարտեզի բացումը լինի, բայց հունիս ամիսը վերջանում է, մանկապարտեզի տարածքում գործ չի արվել, խիստ կասկածում եմ, որ մանկապարտեզը ավարտուն տեսք ունենա։ Ես գյուղապետին չեմ հավատում»։

Ավագանու խոսքով, մարզպետարանն ամեն ինչ արել է, որ Շատինում մանկապարտեզ լինի, համաֆինանսավորում՝ 40/60 տոկոսով ծրագիրը պետք է իրականացվի, սակայ դեռ քայլեր չեն արվել։

Համայնքապետ Արթւոր Ստեփանյանի խոսքով, Շատինում 40 երեխա հազիվ լինի, իսկ ավագանու անդամը պնդեց հակառակը․ 50 և ավել երեխա կա միայն Շատինում, իսկ կողքի Արտաբույնք գյուղի հետ 74 մանկապարտեզային տարիքի երեխաներ կան։
«Տարվա վերջի մասին խոսակցություն չի եղել, ես ասել եմ՝ սեպտեմբերի 1-ին մանկապարտեզ լինի։

Այս պահի դրությամբ 20 երեխա գնում է մեր գյուղից 13 կմ հեռավորության վրա գտնվող Գետափ համայնքի մանկապարտեզ, ծնողներն են տանում իրենց միջոցներով՝ ով ունի հնարավորություն, աշխատում է ժամը 8։30-17։00»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել