Շուտով 2 տարին լրացած երեխաներին Երեւանի բոլոր մանկապարտեզներում հնարավոր կլինի հերթագրել: Հերթագրումը կատարվելու է և՛ մանկապարտեզներում, և՛ առցանց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Ի գիտություն ծնողներին.
հարգելի՛ ծնողներ, 2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո: Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»,-տեղեկացրել է Վիրաբյանը:
Մինչ այս, նախակրթարան հաճախելու համար հերթագրումներն իրականացվում էին 3 տարեկանից:
comment.count (0)