armenpress.am: Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ է անցնում գործող ղեկավար Ժայիր Բոլսոնարուից. երկու թեկնածուներն էլ կհանդիպեն քվեարկության երկրորդ փուլում:
Ձայների 99,9 տոկոսի հաշվումից հետո Լուլա դա Սիլվան հավաքում է ձայների 48,40 տոկոսը, Բոլսոնարուն՝ 43,22 տոկոսը: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ: Այն պլանավորվել է հոկտեմբերի 30-ին:
Հոկտեմբերի 2-ին Բրազիլիայում անցկացվել են համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում ավելի քան 156 մլն բրազիլացիներ ընտրել են նախագահ, նահանգապետներ, խորհրդարանականներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
comment.count (0)