tert.am: Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել են 17 միջազգային փորձագետ։
Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։
«Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»,- ասել է Տոկաևը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ավիաուղիներին (AZAL) պատկանող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում։ Ղազախստանն ինքնաթիռի սև արկղերն ուղարկել էր Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։
comment.count (0)