Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը

 |armenpress.am|
12:22 - 06 հոկտեմբերի, 2022

Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

«Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը:

Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։

« Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել