Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է |tert.am|
17:26 - 08 հոկտեմբերի, 2022

Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է |tert.am|

tert.am: Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենաների շարժը վերսկսվել է 16:00-ից հետո:

Գերատեսչության ղեկավար Վիտալի Սավելևը հանձնարարել է ուժեղացնել անվտանգությունը կամրջի վրա։

«Ճանապարհի չվնասված հատվածի վիճակը թույլ է տալիս այսօր ժամը 16:00-ից հետո Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը սկսել մեկ գոտում՝ հետընթաց ռեժիմով», - մեջբերում է նախարարությունը Սավելևի խոսքերը։

Միաժամանակ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը մանրամասնել է, որ երթևեկությունը կվերականգնվի երկու գոտիով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել