Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Վեդի քաղաքի որոշ հասցեների, Գոռավան գյուղի գազամատակարարումը կդադարեցվի
11:20 - 10 հոկտեմբերի, 2022

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Վեդի քաղաքի որոշ հասցեների, Գոռավան գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Մուլքի, Լուսահյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Չքնաղ, Նիգավան, Ծիլքար, Սանգյառ, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Նորաշեն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց, Լեռնապար գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի բազմաբնակարան շենքերի, թիվ 3 մանկապարտեզի, Գոռավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել