Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ

 |armenpress.am|
11:10 - 13 հոկտեմբերի, 2022

Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, նաև հանրային ծառայության այլ ոլորտներում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք որոշում ունենք, որ ատեստավորման համակարգը պետք է ներդնենք ոստիկանությունում՝ ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում և առաջին հերթին մեր բոլոր հատուկ ծառայություններում։ Նաև հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում թեմային կանդրադառնանք նաև հանրային ծառայության այլ ոլորտների պարագայում։ Ուրախ եմ, որ նման բանաձև ենք գտել, մնում է, որ բանաձևի կիրարկման գործընթացի ժամանակ այն չվարկաբեկվի։ Սա չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել