ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
16:19 - 14 հոկտեմբերի, 2022

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք  հարցեր:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել