Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային
11:12 - 15 հոկտեմբերի, 2022

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

«Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

Ընդգծվել է միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել