Սերբիան անվտանգության նկատառումներով որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը |armenpress.am|
18:45 - 16 հոկտեմբերի, 2022

Սերբիան անվտանգության նկատառումներով որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը |armenpress.am|

armenpress.am: Սերբիան որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը:

«Ուկրաինայում Սերբիայի Հանրապետության դեսպանությունն իր անձնակազմի անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավորապես փակվել է», - ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է ներկայացուցչության հրապարակման մեջ:

Ընդ որում, դիվանագիտական առաքելության աշխատակիցները աշխատանքը կշարունակեն Բելգրադում «մինչև վերադարձի համար պայմանների ստեղծումը»: Նշվում է նաև, որ դեռևս փետրվարի 13-ին Սերբիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել լքել Ուկրաինան և հրաժարվել այնտեղ ուղևորություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել