Այսօր՝ Կառավարության նիստի սկզբում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։
«Այսօր լրանում է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ի ահավեկչության 23-րդ տարելիցը։ Այդ ահաբեկչությունը հարձակում էր ՀՀ-ի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։ Այդ օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբը ինքնձիգերով սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նապագահի տեղակալնե Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,- նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)