Հոկտեմբերի 27

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199  քրեական գործը: 2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը և Ժորա Սարգսյանը, այլք: Կատարվել են մի շարք առգրավումներ: Այսպես. 1. Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի  անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար: 2. Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում: Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները: Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները: Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
15:04 - 27 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան

 |armenpress.am|

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին էլ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար հնարավորություն է տեսնում, այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազին հորդորում է հետևողական լինել այս հարցով։ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն, որ մեր երկրում ներքին համերաշխություն կառուցենք և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Ուստի, օրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:  Ըստ պատգամավորի՝ եթե այսքան տարի որևէ առաջընթաց չի եղել այս առումով, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել, և այդ խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն: 1999թ. այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում ահաբեկչություն կատարվեց, որի զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վիրավորում ստացան մի շարք պաշտոնյաներ։ Ահաբեկիչների խումբը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը։ Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:
11:46 - 27 հոկտեմբերի, 2022
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Այսօր՝ Կառավարության նիստի սկզբում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։ «Այսօր լրանում  է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ի ահավեկչության 23-րդ տարելիցը։ Այդ ահաբեկչությունը հարձակում էր ՀՀ-ի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։ Այդ օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբը ինքնձիգերով սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նապագահի տեղակալնե Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,- նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:10 - 27 հոկտեմբերի, 2022
Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Դավթյանը։ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
10:57 - 04 մայիսի, 2022
Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին |armenpress.am|

Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունից հետո: Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական թիմը նպատակ ունեցե՞լ է վերաբացել գործը, գտնել իրական մեղավորներին, ասաց. «Կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները քսան ու ավել տարիների ընթացքում կեղծվում են: Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»: Սիմոնյանը նշեց՝ ինքը պաշտոնյա է և իրավունք չունի որևէ հայտարարություն  անել, որը կարող է մեղադրանք պարունակել և հետագայում նաև ազդել իրավական պրոցեսների վրա: «Բայց քաղաքական առումով ես արդեն ասացի, որ բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում: Մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք ՝ հասկանալ պատճառները, իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից, միգուցե, քաղաքական, միգուցե, ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել դա»,-ասաց ԱԺ նախագահը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ ոճրագործությունը «Մեղրիի փոխանակման հետ» կապ ուներ՝ Սիմոնյանը չբացառեց: «Այսօր այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմի հետ կապված,  սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այս օրվան չէինք գա»,-հավելեց նա: ԱԺ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա: Այն, ինչ տեղի ունեցավ, մեր պետականության ողնաշարը կոտրել էր: Այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքն այդ օրվանից մինչև օրս քաղում ենք: Մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք, մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչև օրս, ցավոք, պտտվում և իր հետևանքն է ունենում»: Ըստ ԱԺ նախագահի՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի այդ օրվա մասին, քանի որ դա տեղի է ունեցել նրանց իշխանավարման օրոք: «Թե հանրությունը, թե մենք բոլորս շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, թե, օրինակ ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրն ԱԺ-ում չի եղել»,-ասաց նա:
14:36 - 27 հոկտեմբերի, 2021
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա հարձակում տեղի ունեցավ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։ 8 մարդ վիրավորվել է, 91-ը՝ գերեվարվել։ Ոճրագործությունը իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվել է 2003թ․ դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ 
10:28 - 27 հոկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից սպասելիքների մասին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից սպասելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ:  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել: «Նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- ընդգծեց Փաշինյանը:
16:15 - 14 հունիսի, 2021
«Հոկտեմբերի 27»-ն ունի կազմակերպիչներ, որոնք դեռ պատժված չեն. Արամ Սարգսյան |1lurer.am|

«Հոկտեմբերի 27»-ն ունի կազմակերպիչներ, որոնք դեռ պատժված չեն. Արամ Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, պատերազմները դեռ ավարտված չեն, այդ պատերազմներում մեր բարեկամները շատ չեն, և մենք լուրջ հետևություններ պետք է անենք, ամենակարևորը միասնական լինելն է, բարություն տարածելը, բարություն քաղելը, լավ խոսք ասելը և լավ խոսք ստանալը. ինչ քաղես, այն էլ կհնձես: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:    «Մենք դասեր չքաղեցին Հոկտեմբերի 27-ից հետո, դասեր չքաղեցինք Մարտի 1-ից հետո, հիմա էլ չենք ուզում դասեր քաղել, և ունենք այն վիճակը, ինչ ունենք: Շատ բարդ է պարտությունից հետո հաղթած պաշտպանության նախարարի, հաղթած քաղաքական գործչի ծննդյան օրով մի բառ ասել, որովհետև բոլորս ինչ-որ առումով մեզ մեղավոր զգում ենք, չգիտեմ ինչում, բայց մեղավոր ենք. հաստատ իրար հանդեպ հանդուրժող չենք եղել և առայսօր մեր մեջ թշնամի ենք ման գալիս: Պետք է սիրենք հայրենիքը, ինչպես Վազգենն էր սիրում, ասում էր՝ քարի հետևում քար կա, սարի հետևում՝ սար, սա բառերով սիրելու հայրենիք չէ»,- նշեց Սարգսյանը: Անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը նշեց. «Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ բանակն իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնելու: Եթե Գլխավոր շտաբը հայտարարել է, դա արդեն իսկ հեղաշրջման փորձ է, եթե տանկերը մտցնեին և ձերբակալեին վարչապետին, կլիներ ռազմական հեղաշրջում: Հեղաշրջումը լավ բան չէ, ճիշտ է ժողովրդի կարծիքը հարցնել ընտրություների միջոցով»:  Սարգսյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ռազմական հեղաշրջումներին: «Մեր երկրում զորքով, զենքով հարցերը լուծելն անթույլատրելի է՝ կլինի Հոկտեմբերի 27, Մարտի 1: Մարտին 1-ին բանակը մտցվեց քաղաք, 10 մարդ զոհվեց, հետո ասում է՝ ես չեմ իմացել, Միքայել Հարությունյանն է որոշել... Հայաստանում առաջացած ներքաղաքական ճգնաժամը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլընտրանք չկա»,- ընդգծեց նա:  Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ այս իշխանությունը չի կարող կազմակերպել ընտրություններ, Սարգսյանն ասաց, որ դա ասում են մարդիկ, որոնք մշտապես իրենք են կեղծել ընտրությունները, որի հետևանքով «Մարտի 1» է տեղի ունեցել, և այդ կեղծիքի հետևանքով է, որ 2018-ին մարդիկ փողոց դուրս եկան:  Հաջորդ դիտարկմանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, պատերազմ չէր լինի, Սարգսյանը նշեց. «Ադրբեջանը համագործակցել է Թուրքիայի հետ՝ պատերազմում օգտագործելով մեծ ծավալի առաջադեմ զինտեխնիկա, մի քանի անգամ ավելի մարդուժ, և այդ պայմաններում մենք դատապարտված էինք պարտվելու, ով էլ լիներ երկրի ղեկավար, չէինք հաղթելու: Երբ հակառակորդդ քեզնից այդքան ուժեղ է, նախագահդ ով ուզում է լիներ՝ հանճար լիներ, Սողոմոն իմաստունը, պատերազմը չէր հաղթելու: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ծախս էր արել, որ այդ պատերազմը չլիներ, ինչ է՝ քո նախագահը Ռոբերտ Քոչարյանն է»:  Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 19-ին վարչապետին առաջարկվել է կանգնեցնել պատերազմը՝ Սարգսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը կողմերի հետ պայմանավորվել էր հրադադարի մասին, սակայն հակառակորդը չպահպանեց պայմանավորվածությունները:   Հարցին ի պատասխան՝ արդյոք «Հոկտեմբերի 27»-ի բոլո՞ր մեղավորներն են պատժված, Արամ Սարգսյանն ասաց. «Հեկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը հայտարարեց, որ այդ հինգն են, ու վերջ: Շատ մարդիկ՝ Անդրանիկ Մարգարյանից սկսած մինչև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, չէին կիսում այդ տեսակետը, որ կազմակերպիչներ չկան, այդ հինգն են, սակայն Քոչարյանը գտնում է, որ բացահայտված է գործը, անելիք չկա, այդ հինգն են, ու վերջ: Ես գտնում եմ, որ Հոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչներ, պատահական չեմ համարում հանցագործների՝ Ուկրաինայով Թուրքիա այցելելը, պատահական չեմ համարում ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչ Լիտվինենկոյի առաջարկած տարբերակը, որը դեռ պետք է ստուգվի, պատասհական չեմ համարում, որ ռուս-ադրբեջանական-թուրքական պայմանավորվածությունների արդյունք էր թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ վերջին Արցախյան պատերազմը, և դա Հոկտեմբերի 27-ի հիմքերի հիմքն է»:
17:00 - 05 մարտի, 2021