Ասել, որ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
17:25 - 29 հոկտեմբերի, 2022

Ասել, որ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 2021-ի հունվարյան պայմանավորվածության կարևոր կետերից մեկը եղել է այն, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 2021-ի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար, մենք, ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, թե հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը այդ տրամաբանությամբ չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշանակում է չկա կազմակերպություն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ կա սահման, և դա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն է։

«Իհարկե, կա սահման: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է,  և այդ սահմանը խախտված է: ՀԱՊԿ-ը, նաև ՌԴ-ն, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել