Ոչ մի տեսախցիկ չի հանվել, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը. ՃՈ պետ |news.am|

11:31 - 03 մայիսի, 2019

news.am: Անցած մեկ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։ Նրա խոսքով պետք է ընդամենը պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։

«Պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային ոստիկանության կանոնները։ Հարգելի լրատվամիջոցներ ես ձեզ եմ դիմում եւ խնդրում, որպեսզի դուք հնարավորինս շատ կարողանաք լուսաբանել։ Մեր վարորդների, հետիոտների ինչպես նաու ուղեւորների ենթագիտակցության մեջ էլ մտնի, որ պահպանեն ճանապարհային երթեւեկության կանոնները»,– ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով արագաչափերին եւ տեսախցիկներին Կարապետյանն ասաց. «Տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրելն ինքնանպատակ չէ։ Ուսումնասիրություն է կատարվում, դիմում ենք համապատասխան քաղաքապետերին կամ գյուղապետերին. կլինի համապատասխան թույլտվություն իրենց կողմից, նոր կդրվեն արագաչափերը»։

Հարցին, որ կան արագաչափեր եւ տեսախցիկներ, որոնք հանվել են, Կարապետյանը պատասխանեց, տեսախցիկներ չեն հանվել, բոլորն իրենց տեղերում են, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել