«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ ներկայացրին իրենց նախագծերը, որոնց համար հարթակում սկսվել է դրամահավաք։
«Մաթեմիկ» կրթական հասարակական կազմակերպությունը «ռեԱրմենիա» հարթակի հետ համագործակցությամբ նպատակ ունի Լոռու մարզի գյուղական համայնքներում կազմակերպելու «մաթեմատիկայի օր» փառատոններ, որոնց ընթացքում փորձելու են երեխաներին ցույց տալ մաթեմատիկան այլ կողմից՝ ներկայացնելով դրա հնարավորությունները։
Մաթեմիկ» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Նարեկ Փիլոյանն Ինֆոքոմի հետ զրույցում պատմում է կրթական ծրագրերի, «ռեԱրմենիա» հարթակի միջոցով հայտարարված դրամահավաքի ընթացքի ու նպատակների մասին։
comment.count (0)