Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ |armenpress.am|
13:47 - 03 մայիսի, 2019

Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ |armenpress.am|

armenpress.am: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 24 ժամվա ընթացքում 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս մասին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը՝ Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ զրույցում։

«Վարորդների, հետիոտների, ինչպես նաև ուղևորների ենթագիտակցության մեջ պետք է մտնի, որ ճանապարհային երթևեկության կանոնները հարկավոր է պահպանել»,- ասաց նա։

ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ՃՈ պետը և աշխատակիցները դպրոցներում հատուկ դասընթացներ են անցկացնում, որպեսզի դպրոցականների մոտ երթևեկության կանոնների պահպանման գիտակցությունն ավելի բարձրանա: Կարապետյանը ցավալի համարեց այն փաստը, որ մինչև 17 տարեկան երեխաներին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև հասուն՝ 40-50 տարեկան մարդկանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել