ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները
21:44 - 08 նոյեմբերի, 2022

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել