ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հարցուպատասխանին:
«Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշումը, հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի։ Իհարկե, տարօրինակ է, թվում է՝ հակառակը պետք է լիներ․ ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ աշխատեինք, բայց ուղիղ հակառակն ունենք»,- ասաց վարչապետը։
Նա նշեց՝ նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրեն։
«Մենք չեն ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, մենք ասում ենք՝ մեզ համար կարևոր է ՀԱՊԿ քաղաքական դիրքորոշումը։ կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է այս հարցի հետ կապված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)