Թրամփը Հանրապետականներին և Դեմոկրատներին համագործակեցելու կոչ է արել |aysor.am|
06:22 - 03 մայիսի, 2019

Թրամփը Հանրապետականներին և Դեմոկրատներին համագործակեցելու կոչ է արել |aysor.am|

aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին կոչ է արել՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Եվ այսպես, մյուս կուակցությանը հնարավորինս վատ լույսի ներքո ներկայացնելու համար հնարավոր ամեն ինչ անելու կուսակցություններից յուրաքանչյուրի երկու տարվա ջանադիր աշխատանքից և փորձերից հետո, եկել է գործին վերադառնալու ժամանակը: (Հատուկ դատախազ) Մյուլլերի զեկույցը պարզորոշ շարադրեց, որ Ռուսաստանի հետ նախահամաձայնություն չի եղել»,- գրել է պետության ղեկավարը:

«Սակայն այժմ հանրապետականներն ու դեմոկրատները պարտավոր են համախմբվել ի բարօրություն ամերիկյան ժողովրդի: Այլևս չպետք է լինեն թանկ արժեցող ու երկարատև հետաքննություններ: Եկեք աշխատենք ներգաղթի, ենթակառուցվածքի, անհամեմատ ավելի ցածր գներով դեղորայքի և բազմաթիվ այլ խնդիրների ուղղությամբ: Եվ եկեք դա անենք այժմ»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել