Վլադիմիր Պուտինը ծրագրում է  մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Պեսկով
14:00 - 18 նոյեմբերի, 2022

Վլադիմիր Պուտինը ծրագրում է մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։

«Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։

2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել