Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ ծառայակցի մահն առաջացնելու մեղադրանքով
20:43 - 18 նոյեմբերի, 2022

Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ ծառայակցի մահն առաջացնելու մեղադրանքով

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է զինծառայողի կողմից ծառայակցին` Վ. Հովսեփյանին, մահացու հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել էր հրազենային վիրավորում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային շարքային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմաբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել