Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգի համար կարողությունների հզորացման կարիք ունենք. Հակոբ Սիմիդյան
19:01 - 21 նոյեմբերի, 2022

Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգի համար կարողությունների հզորացման կարիք ունենք. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» խորագրով ազգային ծրագրի իրականացումը։
 
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարի իրավախորհրդատու, ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին», ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013) կոնվենցիաների ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարի իրավախորհրդատու, ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին», ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013) կոնվենցիաների ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։
 
Ողջունելով տիկին Խիմենեսին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհակալություն հայտնել այցելության համար․ «Ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան և 2018 թվականին դարձել այս համաձայնագրի կողմ, որով մեր երկիրն իր վրա պարտավորություններ է վերցրել մշտադիտարկել սնդիկը և սնդիկի միացությունները շրջակա միջավայրի օբյեկտներում, իրականացնել սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում։ 
Այս փուլում կոնվենցիայով մեր պարտավորությունների շրջանակում իրականացնում ենք օրենսդրական փոփոխություններ, և առհասարակ, մենք աշխատում ենք մեր օրենսդրության մոտարկման ուղղությամբ»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է ԱԷՄԳ-ի կողմից հաստատված 2022-2024 թթ․ իրականացվելիք ծրագրին, որի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը սնդիկ որոշելու համար կտրամադրվի սնդիկի անալիզատոր, մեթիլսնդիկի անալիզի և նմուշներ հավաքելու սարքավորումներ։Սնդիկի անալիզատորը նախատեսված է տրամադրել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին։
 
«Շնորհակալ եմ նման աջակցության համար, այն կբարելավի սնդիկի մշտադիտարկումներ իրականացնելու մեր կարողությունները, քանզի ներկայումս շրջակա միջավայրում սնդիկի մոնիթորինգի, սնդիկով առավել աղտոտված վայրերի հայտնաբերման ներուժը, տեխնոլոգիաները և սարքավորումները բավարար չեն լիարժեք արդյունք ապահովելու համար։ 
Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգ իրականացնելու տեսանկյունից մենք, առհասարակ, կարիք ունենք կարողությունների հզորացման և վերազինման»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ համագործակցության ընդլայնման և տեխնիկական աջակցության շրջանակում հնարավոր կլինի Հայաստանին տրամադրել նաև սնդիկ պարունակող թափոնների մշակման, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վնասազերծման և վերամշակման համար նախատեսված սարքավորումներ։
 
Տիկին Խիմենեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վստահեցրել, որ եթե ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության ներքո, դրանք առավել արդյունավետ իրականացվելու հնարավորություն ունեն։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախարարի ոլորտն համակարգող տեղակալի և մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել բոլոր այն ծրագրերի անխափան ու արդյունավետ ընթացքին, որոնք միտված են ապահովել շրջակա միջավայրի կայուն կառավարումն ու պահպանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել