«Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով ակցիա է ընթանում Ազատության հրապարակում
13:40 - 23 նոյեմբերի, 2022

«Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով ակցիա է ընթանում Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով։

Դանիել Իոաննիսյանը իր ելույթում նշեց, որ իրենք այստեղ են ասելու, որ համաձայն չեն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը։

Նշենք, որ այս պահին Երևանում ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։

Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ ՀԱՊԿ մամուլի ծառայության՝ նիրստի վերաբերյալ հաղորդագրության՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել