Մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դիմավորել Վլադիմիր Պուտինին
15:27 - 23 նոյեմբերի, 2022

Մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դիմավորել Վլադիմիր Պուտինին

Մի խումբ քաղաքացիներ «Միասին» և «Բարի գալուստ» պաստառներով պատրաստվում են դիմավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նշենք, որ ՌԴ նախագահը Հայաստան է ժամանելու մասնակցելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։

Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։

2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել