Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան
 |civilnet.am|
12:25 - 24 նոյեմբերի, 2022

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից և կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, և հիմա փոփոխություն է կատարվում օրենքում։ Այդ ծառայությունը նախագահներին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը։

Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունը երկարացնելու հնարավորություն կտրվի՝ ըստ անհրաժեշտության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել