Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ |armenpress.am|
22:04 - 26 նոյեմբերի, 2022

Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբայի փուլի երկրորդ տուրի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Դանիայի թիմի հետ:

D ենթախմբի այս հանդիպումը կայացավ Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում: Հենց մեկնարկից աշխարհի գործող չեմպիոնները մեծ ուժերով գրոհում էին: Սակայն մեկը մյուսին հաջորդող գրոհների վերջնամասում չէր բավարարում միայն վերջին, դիպուկ հարվածը: Վիճակագրությունը խոսում էր Ֆրանսիայի օգտին, սակայն Դանիայի պաշտպանությունը գործում էր գրեթե անթերի: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
 
Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան այնուամենայնիվ իրացրեց իր պահը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն: Սակայն Դանիայից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլի հեղինակ դարձավ Կրիստիանսենը: Հանդիպման վերջնամասում Մբապեն դարձավ նաև դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ 86-րդ րոպեին:
 
Ֆրանսիա-Դանիա` 2:1:
 
Այս տուրից հետո Ֆրանսիան մնում է մրցաշարային աղյուսակի առաջատար և ունի 4 միավոր: Երկրորդ տեղում 3 միավորով Ավստրալիան է: 2 միավոր ունի Դանիան և մեկը` Թունիսը: Վերջին տուրում միմյանց դեմ կմրցեն Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա զույգերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել