Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ
 |armtimes.com|
10:13 - 08 դեկտեմբերի, 2022

Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ |armtimes.com|

armtimes.com: Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է սկսել Հանրապետության հրապարակում, քանդվում է հրապարակի կրպակը:

Տեղում են կրպակի սեփականատերերը, նրանց ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Սեփականատերի ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի: Սրան ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցները հորդորեցին բոլոր հարցերով ՀՀ ոստիկանություն դիմել գրավոր տարբերակով, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն էլ տեղեկացրեց, որ իրենք գիտեն, տեղյակ են դատարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօրինական գործողություններ ու իրենց քայլերը հիմնավորված են:

Որոշ ժամանակ կարճ լեզվակռվից հետո ոստիկանները բերման ենթարկեցին սեփականտիրոջը և նրա ներկայացուցչին:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:

Լուսանկարը՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել