Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
17:06 - 13 դեկտեմբերի, 2022

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ժաննա Անդրեասյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակելու մասին որոշում է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Իսկ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել