ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին։
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ Ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի սերտ կապը, ինչի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իր առաքելությունը մեր երկրում ավարտող՝ ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին՝ շուրջ 6 տարի կատարած փոխշահավետ աշխատանքի համար։
ՀՀ ոստիկանության պետը մատնանշել է հատկապես այն մեծ աշխատանքը, որ նա կատարել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման նպատակով։
Ադի Հոլովեյը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ մեծ հարգանք ունի ոստիկանի կերպարի հանդեպ և այս տարիների ընթացքում տեսել է ոստիկանության մարտահրավերներն ու աշխատանքը։ Նա հետագա ծրագրերի իրականացման գործում հաջողություն է մաղթել ՀՀ Ոստիկանությանը:
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցության զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար Ադի Հոլովեյին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
comment.count (0)