ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ներկայացվել են Բարձր դատարանի դատավորներին
16:26 - 19 դեկտեմբերի, 2022

ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ներկայացվել են Բարձր դատարանի դատավորներին

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
 
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել պաշտոնաթող դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Ներկայացնելով նորընտիր դատավորներին՝ Արման Դիլանյանը մաղթել է նրանց արդյունավետ պաշտոնավորում, ինչպես նաև հույս հայտնել, որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ կնպաստեն մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը: Իր ելույթում Սահմանադրական դատարանի նախագահն անդրադարձել է նաև դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և այդ նպատակով իրականացվող ծրագրերին ու, որպես դրանց հաջողության գրավական՝ կարևորել թե՛ դատավորների, թե՛ աշխատակազմի գործուն մասնակցությունը նախանշված ծրագրերում:
 
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին են հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստները՝ պատմուճանները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել