Հայաստանը երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը. ՀՀ վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում |aysor.am|
10:26 - 30 ապրիլի, 2019

Հայաստանը երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը. ՀՀ վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում |aysor.am|

aysor.am: Ինչպես բազմիցս նշել եմ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր ղեկավարության առաջնահերթություններից մեկն է, այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում տեղի են ունենում արմատական բարեփոխումներ, որոնք վերաբերում են մեր հասարակության բոլոր ոլորտներին: Դրանց վերջնական նպատակն է մրցակցային ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումը», - ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ վերջին տարում հաջողվել է շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտի ստեղծման, դատական իշխանության անկախության հարցերում:

«Մեզ հաջողվել է մինիմալի հասցնել արհեստական մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների գործունեությունը: Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող մանիպուլացիա իրականացնել իր քաղաքական ազդեցությամբ ու ազդեցության լծակներով՝ տնտեսական նպատակների հասնելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա առողջացրել է տնտեսական ու քաղաքական մթնոլորտը երկրում:

«Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ է քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը», - ասաց Հայաստանի վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել