Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին
17:42 - 27 դեկտեմբերի, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հանրապետության նախագահի հետ հանդիպումների կարևորությունը, որոնք գործադիրի ներկայացուցիչներին և մասնավորապես Արդարադատության նախարարի համար հնարավորություն են ստեղծում նախագահին ներկայացնել իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումները՝ նկատի ունենալով նաև այն, որ Հանրապետության նախագահը Սահմանադրության երաշխավորն է:

Հանդիպման ընթացքում նորանշանակ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացիկ վիճակն ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մանրամասները:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել և նպաստել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու հանդիպումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել