ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
17:52 - 27 դեկտեմբերի, 2022

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել մի խումբ դատավորների երդման արարողությունը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի,

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Հարությունյանի, Գուրգեն Քոթանջյանի,

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի,

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Միքայել Գրիգորյանի, Գոհար Կոստանյանի,

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալլա Քյուրքչյանի, Անի Երիջանյանի, 

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհար Գրիգորյանի, Ժենյա Նազարյանի, Սյուզաննա Պողոսյանի,

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Անանյանի,  

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Դավիթ Վեքիլյանի երդմնակալության արարողությունը:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

 եե.jpg (1.26 MB)

եեեեե.jpg (1.22 MB)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել