«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|
15:20 - 04 հունվարի, 2023

«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին տարածված հայտարարությունը։

«Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել