ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր
17:18 - 05 հունվարի, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն հուշագրի` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից  տրամադրվող դրամաշնորհի շրջանակում 2023-2027 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակը: Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը` հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոցով:

Այն նաև ուղղված է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, առարկայական ծրագրերի բարեփոխման գործընթացների աջակցությանը, մասնավորապես «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման բարելավմանը, ուսուցիչների վերապատրաստման կրեդիտավորմանը, գործընթացում ներգրավված կազմակերպությունների համագործակցության սերտացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել