Արայիկ Հարությունյանն Արցախի նախկին նախագահների հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին
13:57 - 06 հունվարի, 2023

Արայիկ Հարությունյանն Արցախի նախկին նախագահների հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ  Աստվածամոր  Հովանի մայր տաճարում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանի հետ Պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, նաև՝ օրենսդիր  և գործադիր մարմինների պատասխանատուներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել