Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Տիգրան Սարգսյան |news.am|
13:06 - 30 ապրիլի, 2019

Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Տիգրան Սարգսյան |news.am|

news.am։ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը եւ Հայաստանի դերը մեծացնել որպես Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ կամուրջ:

Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ի պատասխան գործընկերների հետ ազատ առեւտրի գոտիների մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ արդեն 2 տարի ԱԱԳ-ն գործում է Վիետնամի հետ: Այն ցույց է տվել իր արդյունավետությունը, ամեն տարի տնտեսական ակտիվության ցուցանիշները երկնիշ աճ ունեն, հավելեց Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վիետնամական շուկան մեծ է ու դինամիկ, եւ հայկական արտադրանքի համար հետաքրքրություն է ներկայացնում:

Սերբիայի հետ վարվում են ԱԱԳ ստեղծելու բանակցություններ, ընդ որում՝ այս հարցն առաջին հերթին արդիական է Հայաստանի եւ Ղրղզստանի համար, քանի որ ԵՏՄ մյուս երկրները Սերբիայի հետ համաձայնագիր ունեն: Բանակցություններ են վարվում նաեւ Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել