Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը

 |factor.am|
14:41 - 13 հունվարի, 2023

Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը |factor.am|

factor.am: 2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի՝ անցնող տարվա Ադրբեջանին նվիրված զեկույցում։

Նշվում է, որ մայիսին իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 20 անձանց, որոնք ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով: Բայց առնվազն 30-ն էլ մնացել են անօրինական կերպով բանտարկված, մինչդեռ իշխանությունները շարունակում են թիրախավորել իրենց քննադատներին ու այլախոհներին: Սահմանափակող օրենքները շարունակում են խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպություններին ինքնուրույն գործել:

Մարդու իրավունքների այլ մշտական խնդիրներ ներառում են համակարգային խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումները: Հուլիսին, էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և այդ երկրի կողմից ածխաջրածնային մատակարարումների մանիպուլյացիայով, Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի նպատակն էր մեծացնել այդ երկրի գազի արտահանումը Եվրոպա:

Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն չի օգտագործել լայն երկկողմանի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ ապահովելու մարդու իրավունքների բարելավում:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի՝ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային, HRW-ը նշում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև մարտերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել