Զինվորական դատախազն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան
20:17 - 13 հունվարի, 2023

Զինվորական դատախազն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան

Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 

Արդարադատության նախարարությունը հաղորդում է՝ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը:

Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորությունները, ինչպես նաև ձեռքբերումներն ու իրականացվող բարեփոխումները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գրիգոր Էլիզբարյանը հանդիպել է նաև կուրսանտներին և զրույցի ընթացքում բարձր գնահատել սպայի մասնագիտությունը: 

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ռազմական գործողություններն ու հետևանքները ևս մեկ անգամ ընդգծում են սպայի մասնագիտության կարևորությունը: Այդ ժամանակ առավել ակնհայտ դարձավ, որ զինվորական ստորաբաժանումների գործունեությունը շատ դեպքերում կախված է լինում սպայի անհատական գործողություններից: Ուստի, Ձեզնից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը խիստ կարևոր է: Դուք եք ընտրել այս մասնագիտությունը, ինքներդ եք որոշել դառնալ բանակի սպա, ուստի պատվով պետք է իրականացնեք Ձեր առաքելությունը, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար Ձեր առաջ դրված խնդիրները կարողանաք լիարժեք կատարել»,- շեշտել է զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Էլիզբարյանը և կուրսանտներին մաղթել բարի ծառայություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել