Թրամփի համար միևնույն է Իրանի հարցի շուրջ Եվրոպայի կարծիքը |aysor.am|
09:00 - 24 հունիսի, 2019

Թրամփի համար միևնույն է Իրանի հարցի շուրջ Եվրոպայի կարծիքը |aysor.am|

aysor.am։  Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների կարծիքը, հայտնում է NBC-ն։

Նրա խոսքով՝ եվրոպացիները կցանկանային այդ հարցի միջոցով մեծ գումարներ վաստակել՝ նկատի ունենալով եվրոպացի ձեռներեցների և Իսլամական Հանրապետության հետ բիզնեսի պահպանությունը։

Նա, սակայն, ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «հոգ տանել» Եվրոպայի մասին և ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանել եվրոպական երկրները։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Իրանի իշխանությունները խախտել են Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի դրույթները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել