Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
 |factor.am|
17:24 - 25 հունվարի, 2023

Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Սանդիփ Արջունի Կաուշիկից շորթմամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ գործի քննությունը դեռևս 2019 թվականին էր սկսվել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը, այն չավարտած, տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։ Այժմ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն այն վարույթ է ընդունել։

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ափոյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ԱԱԾ Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություն, 2019 թվականի հուլիսին տեղեկություն ունենալով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Արջունի Կաուշիկի ֆինանսական ապահովվածության, ինչպես նաև հայրենիքում իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել ԱԱԾ աշխատակից, օպեր-լիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ շորթմամբ, վերջինիս ընկեր Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հարցում:

Այդ նպատակով Գևորգ Գաբրիելյանն այցելել է այն բնակարան, որտեղ բնակվելիս է եղել Սանդիփ Կաուշիկը, որը Հայաստանում ունեցել է կացության իրավունք: Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, առանց համապատասխան թույլտվության զննել է Կաուշիկի բջջային հեռախոսը, նոթբուքը, ապա հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետությունից նամակ է ստացել Հայաստանից նրան վտարելու վերաբերյալ, ցույց տվել նրա անձնագրի, կացության քարտի, սահմանահատումների վերաբերյալ փաստաթղթերի պատճեններն ու պահանջել որպես կաշառք իրեն փոխանցել տանն այդ պահին ունեցած ամբողջ գումարը՝ սպառնալով հակառակ դեպքում անձամբ ստուգել և գտնել գումարը: Արդյունքում Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացուց ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այս ժամանակահատվածում բնակարանում եղել է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի ևս: Գաբրիելյանը նրան, ինչպես նաև Կաուշիկին ուղեկցել է Ազգային անվտանգության ծառայություն ու տարել Էդիկ Ափոյանի աշխատասենյակ, որտեղ արդեն, ըստ մեղադրանքի, Սանդիփ Կաուշիկին Հնդկաստանին չհանձնելու դիմաց պահանջել են 50 հազար դոլար գումար, պահանջը չկատարելու դեպքում՝ սպառնացել ստեղծել կեղծ ապացույցներ Կաուշիկի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

Այս ընթացքում Սանդիփ Կաուշիկին ձեռնաշղթաներ են հագցրել, իրենց մոտ պահել նրա և նրա հետ գտնվող անձի անձնագրերը, որից հետո ստացել են Սանդիփ Կաուշիկի համաձայնությունը՝ 50 հազար դոլար կաշառքը տալու վերաբերյալ: Պահանջված գումարի մի մասը ստանալու նպատակով խմբի անդամ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, հանդիպել է տուժողին ու ստացել 7900 դոլար գումար: Այդ հանդիպման ընթացքում Սանդիփ Կաուշիկը հայտնել է, որ չի կարող վճարել պահանջված 50 հազար դոլարը, կարող է տալ ընդհանուր 20 հազար դոլար: Ըստ գործի՝ դրանից հետո Գևորգ Գաբրիելյանը զրույց է ունեցել Էդիկ Ափոյանի հետ, որից հետո Կաուշիկից պահանջել է ևս 8000 դոլար կաշառք, որին նա համաձայնել է:

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել