Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
21:55 - 26 հունվարի, 2023

Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս  մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառվարման կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:
 
Մինչև այժմ Կոստանյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել