Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ
20:14 - 30 հունվարի, 2023

Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Ղազարյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Արգիշտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով», - նշված է հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել