Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան |hetq.am|
10:05 - 02 մայիսի, 2019

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան |hetq.am|

hetq.am: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունը առաջիկայում կներկայացվի խորհրդարան։

Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Պետությանը պատճառված վնասի և հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բոլոր մեխանիզմներով արդյունավետության ապահովմանը մեծապես կնպաստի ներկայումս կառավարության կողմից նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումն ու իրականացումը։

Թեև ամենատարբեր մեկնաբանություններ ստացավ այդ օրենքը, դիտարկվեց անցումային արդարադատության մաս, առանձին սուբյեկտներ փորձեցին նկարագրել որպես մարդու իրավունքների խախտում և այլն, բայց դատախազությունը ներգրավված է աշխատանքային խմբում, և ես միանշանակ վստահ ասում եմ, նախագիծը կհասնի շուտով ձեր դատին, և դուք էլ կտեսնեք, որ տառը տառին համադրումներ է իրականացվում եվրոպական իրավունքի մոտեցումների հետ։ ՄԻԵԴ դատարանի նախադեպերն այս առումով ուղենիշային են աշխատանքային խմբի համար»,-ասաց Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել