Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները |armenpress.am|
20:10 - 04 փետրվարի, 2023

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները |armenpress.am|

armenpress.am: Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5-օրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները:

Տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցում էին 95 մարզիկ, իսկ կանանցը` 14-ը:

Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոնների ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարսեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ Հենրիկ Սահակյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Ղազարյան, 63,5 կգ Արթուր Շախպազյան, 67 կգ Արարատ Հարությունյան, 71 կգ Զավեն Գալստյան, 75 կգ Վախթանգ Հարությունյան, 80 կգ Համբարձում Հակոբյան, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ Անուշավան Մխիթարյան, 92+ Դավիթ Չալոյան:

Կանանց չեմպիոններն են` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյան, 52 կգ Անուշ Գրիգորյան, 57 կգ Տաթևիկ Խաչատրյան:

Թե կանանց, թե տղամարդկանց հավաքականներն առաջիկա օրերին կսկսեն ուսումնամարզական հավաքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել