«Հարցաքննվել են 2 տասնյակից ավելի զինվորականներ ու քաղաքացիական անձինք»․ ՔԿ խոսնակ
 |news.am|
16:08 - 06 փետրվարի, 2023

«Հարցաքննվել են 2 տասնյակից ավելի զինվորականներ ու քաղաքացիական անձինք»․ ՔԿ խոսնակ |news.am|

news.am: Զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների գործով հարցաքննվել են 2 տասնյակից ավելի զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հարցաքննվողների շրջանակը մենք չենք հայտնում անվանական, սա բացառվում է։ Հարցաքննվել են զինվորականներ ու քաղաքացիական անձինք, զինվորականներ, որոնք ուղիղ առնչություն ունեն տվյալ վաշտի ու դեպքի հետ։ Հարցաքննվածների թիվն ընդհանուր 2 տասնյակից ավելին է»,- նշեց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և այլ բարձրաստիճան զինվորականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել